ՆԱՍԱ-ն քառասուն մուկ կուղարկի տիեզերք
Ամերիկյան տիեզերական գործակալությունն այս տարվա վերջին իր Dragon տիեզերանավերից մեկը կուղարկի Միջազգային տեզերակայան: Forbes-ը հայտնում է, որ այդ տիեզերանավով «կթռչեն» 40 մկներ:
Արտասովոր տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում կմնան կես տարի: Նրանց միջոցով ՆԱՍԱ-ն կուսումնասիրի միկրոձգողականության ազդեցությունը մարդու մարմնի վրա:
Մկները կապրեն մինչև տասը մկան համար նախատեսված հատուկ կացարաններում, որոնք ունեն տեղաշարժի համար բոլոր հարմարությունները: Կացարանները համալրված են տեսահսկման և ինֆրակարմիր տեսախցիկներով՝ մկների առողջությանը հետևելու համար:
Նախատեսվում է այս ուսումնասիրության հիման վրա ծրագրել առաքելություն դեպի Մարս և Արեգակնային համակարգի այլ մասեր:










