Գիտնականները հայտնաբերել են, թե մարդիկ երբ են ավելի շատ հակված ստելու
Ամերիկացի գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ մարդկանց ստելու հակումը կախված է նրանց քրոնոտիպից: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
«Արտույտները», որոնք ակտիվ են առավոտյան, ավելի հակված են ստելու երեկոյան ժամերին, իսկ «Բուերը»՝ հակառակը՝ կարող են ստել առավոտյան և ավելի ազնիվ են երեկոյան:
Հոգեբանների կարծիքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ «Արտույտները» և «Բուերը», կախված օրվա ժամից, ազնվության տարբեր մակարդակներ են ունենում, որոնց ժամանակ մարդու մարմինը սովորում է քնել կամ արթուն մնալ:










