Հրապարակվել է Եվրոպայի ամենահայտնի մեքենաների վարկանշային աղյուսակը

19:46 • 21.07.14

2014 թվականի հունիս ամսվա տվյալների հիման վրա հրապարակվել է Եվրոպայում ավտոմեքենաների ամենահանրաճանաչ մոդելների վարկանշային աղյուսակը: Առաջատար դիրքերում երեք տարբեր ապրանքանիշերի՝ գերմանական, ֆրանսիական և ամերիկյան ավտոմեքենաներն են: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Newsru-ին:


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ հունիս ամսվա առավել վաճառված ավտոմեքենան Volkswagen Golf-ն է: Անցյալ տարվա նույն ամսվա համեմատ Volkswagen Golf-ի վաճառքն աճել է 7.5%-ով և 43.960 միավոր է կազմել: Վաճառքի թվով երկրորդ տեղում Renault Clio-ն է, որից 34.606 օրինակ է վաճառվել:


Լավագույն եռյակը եզրափակել է Ford Fiesta-ն, այն ցանկացել է գնել 27.523 մարդ: Այնուհետև հունիս ամսին վաճառված եվրոպական թոփ 10 ավտոմեքենաների շարքն են համալրել Vauxhall Corsa-ն (26.935), Volkswagen Polo-ն (22.531), Ford Focus-ը (21.712), Renault Captur-ը (20.893), Peugeot 208-ը (19.373), Nissan Qashqai-ը (19.271) և Opel/Vauxhall Astra-ն (19.063):

 

Հրապարակվել է Եվրոպայի ամենահայտնի մեքենաների վարկանշային աղյուսակը