Մարդու տրամադրությունը կախված է սննդակարգից. գիտնականներ
Գիտնականների անցկացրած նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց էմոցիոնալ բարեկեցությունը կապված է սննդակարգի հետ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով NPR-ին:
Գիտնականները խորհուրդ են տալիս սթրեսային իրավիճակներում դդմի կորիզներ օգտագործել, քանի որ դրանց մեջ պարունակող մագնեզիումը և ցինկն օգնում են դուրս գալ այդ վիճակից, ինչպես նաև՝ դառը շոկոլադ, որն օգնում է ուղեղին՝ սթափ դատել: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել ձու, կանաչեղեն, օմեգա 3 պարունակող սննդամթերք:










