Ամերիկացին բացահայտել է անտեսանելի ազդանշանների փոխանցման սկզբունքը և այն ներկայացրել ապշեցուցիչ պատկերների տեսքով
Ամերիկացի Լուիս Հերնանին մշտապես հետաքրքրել է, թե ինչպես են անլար տեխնոլոգիաները, օրինակ՝ ռադիոն, փոխանցվում օդի միջով:
Ինչպես գրում է Business Insider-ը` ավարտելով ճարտարապետության, համակարգչային գիտությունների և դիզայնի դասընթացները Նյուքասլի համալսարանում` Հերնանը որոշել է ուսումնասիրել այդ անտեսանելի ազդակները, որոնք անցնում են օդի միջով:
Հերնանը համակարգ է ստեղծել, որի շնորհիվ իր շուրջն առկա անլար ազդանշանները գունավոր, ուրվագծային պատկերների են վերածվել, և նա երկարաժամկետ նկարահանման լուսանկարչական տեխնիկայի շնորհիվ լուսանկարել է ստացված պատկերները:



















