Չինաստանում հսկայածավալ «մսային» սկանդալ է հասունանում
Չինաստանի մասնավոր ընկերություններին և ապրանքների մատակարարներին պատկանող մոտ 600 ռեստորանում լայնածավալ ստուգումներ են իրականացվել: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, ստուգումներ սկսելու առիթը մի շարք ապրանքատեսակների անվտանգության հետ կապված մտահոգություններն են, այդ թվում՝ միջազգային ապրանքանիշերի:
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու, այդ թվում ` Shanghai Husi Food-ի կառավարչին և տնօրենին, մի շարք արտասահմանյան բրենդերի հետ աշխատող մատակարարին: Պատճառը նեխած մսի հնարավոր օգտագործումն է ճաշացանկում:
Ընդհանուր առմամբ ստուգումներ են իրականացվել 581 ձեռնարկությունում, որտեղ կարող էր օգտագործվել Shanghai Husi Food-ի նեխած մսերը:
Առկա խնդիրների մասին հայտնի է դարձել այն ռեպորտաժից հետո, որտեղ ցուցադրվել է, թե ինչպես են աշխատակիցները հատակից հավաքում թափված մթերքը: Ներկայում խոտանվել է Shanghai Husi Food-ի ավելի քան 300 տոննա սննդամթերք, ինչն ընդհանուր ծավալի 1 %-ն է կազմում:










