Google-ը մտադիր է զբաղվել մարդու օրգանիզմի ուսումնասիրությամբ
Google-ի X Life Sciences ստորաբաժանումը մտադիր է մարդու օրգանիզմն ուսումնասիրել ներսից: Ընկերության աշխատակիցների խոսքով` փորձի նպատակն է` ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի առողջ մարդը:
Ինչպես հայտնում է Russia Today-ը` The Wall Street Journal-ին հղումով, Baseline Study ծարգրի շրջանակներում հավաքվել է 175 մարդու գենետիկ ու կենսաքիմիական տեղեկություն, ովքեր համաձայնել էին անանուն մասնակցել հետազոտությանը: Հետագայում մասնակիցների թիվը կարող է ընդլայնվել` հասնելով մի քանի հազարի:
Այդ ծրագրի տվյալների բազան իր մեջ ներառում է ո′չ միայն տվյալ մասնակիցների, այլև` նրանց ծնողների գենետիկ տեղեկությունները: Մտադիր են տեղեկություններ հավաքել նաև մետաբոլիզմի, ինչպես նաև՝ սթրեսի և դեղամիջոցների հանդեպ օրգանիզմի արձագանքի մասին:
Հաղորդվում է, որ 2013-ի մարտին ծրագրի ղեկավարությունն ստանձնել է մոլեկուլային կենսաբան 50-ամյա Էնդրյու Կոնրադը, ով նախկինում ստեղծել էր դոնորական պլազմայում ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար նախատեսված ոչ թանկարժեք և գործնական թեստը: Նա արդեն հավաքել է 100 փորձագետից կազմված խումբը, որոնք աշխատում են ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, օպտիկայի և մոլեկուլային կենսաբանության ոլորտներում:
Google Х Life Sciences ստորաբաժանումը մտադիր է իր համակարգչային հզորությունն օգտագործել գենետիկ տեղեկություններում այսպես կոչված՝ «կենսանշանների» հայտնաբերման համար, ինչը, հավանաբար, թույլ կտա բացահայտել հիվանդությունները վաղ փուլում:










