Aston Martin-ը ցուցադրել է արաբների համար նախատեսված նոր սեդանի առաջին ուրվագիծը (լուսանկար)

00:31 • 26.07.14

Aston Martin ընկերությունը հրապարակել է նոր սեդանի առաջին պաշտոնական լուսանկարը, որը կստանա Lagonda անվանումը: Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նոր մոդելը նախատեսված է Մերձավոր Արևելքի երկրների համար, որը ձեռք բերել հնարավոր կլինի միայն ավտոարտադրողից հատուկ հրավեր ունենալու պարագայում:


4 դռնանի մոդելի գինը դեռևս չի հստակեցվում: Lagonda սեդանը կառուցվել է VH շասիի հիման վրա: Նմանօրինակ հարթակ կիրառվել է Vanquish կուպեի և կաբրիոլետի կառուցման ժամանակ: Նորույթի թափքը պատրաստվել է ածխախնի մանրաթելից: Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա նաև մեքենայի ուժային համակարգի մասին, սակայն մայիսին գործարկված Lagonda-ի փորձնական տարբերակը զինված էր 5.9 լիտր ծավալով բեզինային V12 շարժիչով, որը 550 ձիաուժ հզորություն է զարգացնում:


Aston Martin Lagonda-ի բոլոր օրինակները կհավաքվեն ձեռքով՝ Բրիտանիայի Գայդոն քաղաքի գործարանում: Մեքենայի թողարկման ծավալները ևս հայտնի չեն: Մոդելի պաշտոնական դեբյուտը կկայանա 2015-ին:


 

 Фото Aston Martin

 

Aston Martin-ը ցուցադրել է արաբների համար նախատեսված նոր սեդանի առաջին ուրվագիծը (լուսանկար)