Ճապոնացի դեռահասի ստեղծած սարքը համր մարդկանց կօգնի լիարժեք շփվել
Ճապոնացի16-ամյա շնորհալի պատանին սարք է հնարել, որը կօգնի համրերին՝ լիարժեք շփվել մարդկանց հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:
Talk քննարկիչն արդեն ներկայացվել է Google Science Fair ցուցահանդեսում: Այն վերլուծում է մարդկանց շնչառության տատանումները և բառերի վերածում դրանք:
Այս փուլում սարքը կարող է ճանաչել և վերլուծել դեպքերի 70 %-ը, սակայն փորձագետները կարծում են, որ կկարողանան բարելավել այն: Տեղեկացվել է, որ անհրաժեշտ բարելավումից հետո սարքը վաճառքի դուրս կգա 100 դոլարից ոչ բարձր արժեքով:










