Panasonic-ն ավելի քան 1 մլն ջրատաքացուցիչ է ետ կանչել, քանի որ դրանք սկսել են պայթել

00:29 • 26.07.14

Ճապոնական Panasonic կոորպորացիան հայտարարել է, որ վերանորոգման նպատակով 1.03 մլն Eco Cute մոդելի ջրատաքացուցիչ  է ետ կանչել, քանի որ օգտագործման ժամանակ պայթյունի վտանգ է առաջացել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Global Post-ին:


Վերանայման ենթակա տաքացուցիչները թողարկվել են 2003 թվականի նոյեմբեր-հունվար ամիսներին:


Պարզաբանվել է, որ պայթյունների պատճառ կարող է դառնալ կոմպրեսորի բաղադրիչների կորոզիան: 

Հիշեցնենք, որ մայիս ամսին ընկերությունը 43.000 պայթյունավտանգ նոութբուք է ետ ընդունել:
 

Panasonic-ն ավելի քան 1 մլն ջրատաքացուցիչ է ետ կանչել, քանի որ դրանք սկսել են պայթել