Էբոլա վարակի դեղամիջոցի թեստավորման արդյունքներն այդքան էլ հաջող չեն
Ինչ վերաբերում է ZMapp փորձարարակն դեղամիջոցին այն այդքան էլ արդյունավետ չի գործում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Օրերս մահացավ Էբոլայի վարակի դեմ համապատասխան թերապիա անցնող երեք բժիշկներից մեկը: Ինչպես հիշեցնում է աղբյուրը՝ ամսվա սկզբին դեղամիջոցի երեք չափաբաժին է ուղարկվել Լիբերիա՝ երկիր, որտեղ Էբոլան տարածվում է գերարագ տեմպով:
Սկզբնական շրջանում դեղամիջոցը փորձարկող բժիշկներն արձագանքել են թերապիային, արդյունքում նրանցից երկուսի մոտ նման վիրուս չի ախտորոշվել, իսկ երրորդը մահացել է:
Ամերիկյան Mapp Biopharmaceutical դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ դեղամիջոցի պահուստային ֆոնդը սպառվել է, իսկ նորն արտադրելու համար ժամանակ է հարկավոր:










