Չինաստանում գետը մի գիշերում արնանման կարմիր է դարձել (լուսանկարներ)
Չինաստանի Չժեցզյան նահանգի գյուղերից մեկի (Xinmeizhou) բնակիչներն ուղղակի խուճապի են մատնվել, երբ առավոտյան արթանցել են ու հայտնաբերել, որ գյուղով հոսող գետի ջուրն արնանման կարմիր է դարձել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մի քանի հետաքրքրասերներ պլաստմասայե շշերի մեջ այդ ջրից են լցրել ու զգացել, որ այն շատ տհաճ հոտ ունի։

Գյուղացիները բողոքել են, որ նախկինում իրենք հնարավորություն ուներին գետից ձուկ որսալ և անգամ խմել դրա ջուրը, սակայն այժմ ոչ ոք չի համարձակվում անգամ մոտ գնալ դրան։

Նրանք ընդգծել են, որ գետի կարմիր ջուրը տարօրինակ է նրանով, որ մոտակայքում ոչ մի տեղ գործարան չկա, ուստի թունավոր աղբը գետի մեջ թափելու հավանականությունը չնչին է։

Աղբյուրը նշում է, որ շրջակա միջավայրի հարցերով փորձագետներն արդեն փորձանմուշներ են վերցրել գետից՝ ուսումնասիրություններ կատարելու համար։











