Գիտնականները պարզել են բնական քարե կամարների առաջացման գաղտնիքը

20:15 • 27.07.14

Քարե կամարների առաջանալու հանգամանքն անբացատրելի է թվում, սակայն նոր ուսումնասիրությունները պարզել են, թե ինչպես են կազմավորվում այս և այլ արտասովոր քարե հրաշալիքները: 

Ինչպես ներկայացում է Business Insider-ը՝ գիտնականների մեկնաբանմամբ՝ քարե արտասովոր ձևավորումների առաջացումը, հավանաբար, կապված է այն երևույթի հետ, թե ինչպես է քարն ամրանում վերևից ճկվելու դեպքում: 

Խորհրդավոր քարե ձևավորումները, ինչպիսիք են կամարները, կամուրջներն ու սյուները առաջանում են ողջ աշխարհում: Երկրաբանների կարծիքով՝ դրանք հիմնականում կազմավորվում են քամու և ջրի հետևանքով ի հայտ եկող քայքայման արդյունքում: 

Հետազոտությունների հեղինակ, Պրահայի համալսարանի երկրաբանն ու նրա գործընկերները չեն կիսում այն կարծիքը, որ միայն քայքայումն ու եղանակային պայմանները կարող են հանգեցնել բնական քանդակների կազմավորմանը: Երկրաբանի խոսքով՝ ավազաքարե խորանարդիկների օգնությամբ կատարված հետազոտությունը թույլ է տվել պարզել, քայքայվող քարաբեկորների վերին մասն ավելի է ամրանում: 

Ինչպես նշում են գիտնականները՝ հետազոտության ընթացքում ջրի քայքայման հետևանքով խորանարդիկների վերին հատվածի ավազահատիկները կորանալով ավելի են ամրացել և մնացել են կայուն:

 

 


 

Գիտնականները պարզել են բնական քարե կամարների առաջացման գաղտնիքը