ՆԱՍԱ-ն կկառուցի աշխարհի ամենահզոր աստղադիտակն ու այն տիեզերք կուղարկի

13:54 • 27.07.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պատրաստվում է ստեղծել աշխարհի ամենահզոր աստղադիտակը, որը 2018թ. տիեզերք կուղարկվի՝ «անհունի» մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Advanced Telescope Large-Aperture Space Telescope (Atlast) աստղադիտակը կարող է օգնել նաև այլմոլորակայիններ գտնելու համար։ ՆԱՍԱ-ն պնդում է, որ իրեն կհաջողվի 20 տարում այլմոլորակային կյանքի նոր ձև հայտնաբերել։

Ներկայում գործակալության գիտնականներն ու ինժեներները ուսումնասիրում են աստղադիտակի կառուցման ֆինանսական ու տեխնիկական պահանջների մասը։

 

ՆԱՍԱ-ն կկառուցի աշխարհի ամենահզոր աստղադիտակն ու այն տիեզերք կուղարկի