Apple-ը 30 մլն դոլարով կգնի Swell ռադիո ծրագրային հավելումը
Apple կորպորացիան ձեռք է բերել Swell ռադիո ծրագրային հավելումը 30 միլիոն դոլարով, գրում է ReCode ինտերնետային կայքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների: Գործարքը կիրականացվի մինչև այս շաբաթվա վերջ: Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել գործարքը:
Swell-ը 7,2 միլիոն դոլարի ներդրումներ է գրավել այնպիսի ֆոնդերից, ինչպիսիք են Google Ventures-ը, InterWest Partners-ը և DFJ-ն:
Ծրագրային հավելումը մասնագիտանում է նորությունների ծրագրերի ստեղծման վրա՝ օգտատիրոջ նախասիրությունների հիման վրա: Swell-ը թույլ է տալիս լսել հոսքային ռադիո iTunes-ից, NPR-ից, ABC News-ից, ESPN -ից և այլ ծառայություններից: Swell ծրագրի մշակումները կարող են օգտագործվել iTunes Radio-ի հոսքային հեռարձակման ծառայության կատարելագործման համար:
Անհատականացված ռադիոնորությունների Swell ծրագիրը հիմնվել է 2013 թվականի հունիսին:










