Facebook Messenger-ը դրամական փոխանցումներ կիրականացնի. Ցուկերբերգ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ընկերությունը շուտով զբաղվելու է դրամական փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ պլատֆորմի մշակմամբ։
Ինչպես նշում է Вести-ն, ծառայությունը մատուցվելու է Facebook Messenger-ի միջոցով։ Ցուկերբերգը հավելել է, որ ծառայությունը գործարկելու համար իրենցից կարող է պահանջվել մի քանի տարի։
Աղբյուրը հավելում է, որ ամբողջ աշխարհում 200 մլն-ից ավելի ակտիվ օգտատեր ունեցող Facebook Messenger-ի մրցակից ծառայություններն արդեն մեծ փորձ ունեն դրամական փոխանցումների իրականացման բնագավառում, ուստի Ցուկերբերգի ծրագրերը բավական տրամաբանական են։










