Motorola-ն փայտից ու ալյումինից սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)

17:15 • 28.07.14

Motorola ընկերությունը ստեղծել է ուշագրավ նորույթ՝ փայտից ու ալյումինից պատրաստված սմարթֆոն, որը ստացել է Moto X+1 անվանումը։
 

 

Ինչպես նշում է Вести-ն, դատելով Android Police տեխնոբլոգի հրապարակած լուսանկարներից, սարքի հետին մասը փայտից է, իսկ կողքերից այն պատված է ալյումինով։

 

Смартфон Motorola Moto X+1 характеристики пока неизвестны


 

Սմարթֆոնն ունի 5.1 դյույմ անկյունագծով էկրան, ինչպես որ Samsung Galaxy S5 հեռախոսը։ Բացի այդ այն համալրված է շատ որակյալ տեսախցիկով, FullHD էկրանով, 2 Գբ օպերատիվ հիշողությամբ, Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորով։
 

Ենթադրվում է, որ նոր սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս ամառ։
 

Motorola-ն փայտից ու ալյումինից սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)