Չավեսի 60-ամյակի առթիվ նրա ձեռագրի հիման վրա համակարգչային տառատեսակ է ստեղծվել
Ուգո Չավեսի ծննդյան 60-ամյակի առթիվ (հուլիսի 28-ին) Վենեսուելայում համակարգչային տառատեսակ է ստեղծվել՝ հիմնված նախկին նախագահի ձեռագրի վրա, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Chavez Pro կոչվող տառատեսակն արդեն կարելի է ներբեռնել:
Տառատեսակի ստեղծման համար օգտագործվել են Չավեսի նամակները, որոնք նա գրել է բանտում՝ 1992թ.-ին: Այնտեղ նա հայտնվել էր պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Չավեսի ձեռագիրը գիտեն շատ վենեսուելացիներ: Նախագահը հաճախ էր աղյուսակներ գծում տեղական հեռուստաընկերության եթերում: Այդ կերպ նա փորձում էր բնակչությանը բացատրել, թե ինչու է ընդունել կամ ինչու չի ընդունել այս կամ այն քաղաքական որոշումը:
The Sydney Morning Herald-ն ընդգծում է, որ Ուգո Չավեսի 60-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվել են ողջ օրը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երգել է Happy Birthday երգն ու փչել է հոբելյանական տորթի մոմերը:
Տոնակատարություններն ավարտվել են հրավառությամբ:










