Facebook-ը որոշել է հեռացնել «չաթն» իր բջջային հավելվածներից
Առաջիկա օրերին Facebook-ը կհեռացնի «չաթն» iPhone-ի և Android-ի համար նախատեսված բջջային հավելվածներից և կպարտադրի ներբեռնել Facebook Messenger առանձին հավելվածը, որով միայն հնարավոր կլինի շփվել ընկերների հետ։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Mobile web-ի, iPad-ի, Windows Phone-ի, Paper-ի օգտատերերը դեռ կկարողանան օգտագործել այն Facebook-ի հիմնական ծրագրային հավելվածներում և առայժմ զերծ կմնան այդ պարտադրված տեղափոխությունից:
Ընկերությունում կարծում են, որ գործառույթների բաժանումը դրական կանդրադառնա հիմնական բջջային ծրագրային հավելվածի օգտագործման հարմարավետության վրա: Facebook-ից ընդգծում են, որ Messenger-ով 20%-ով ավելի արագ է հնարավոր հաղորդակցվել։
Facebook-ն առաջին սոցիալական ցանցը չէ, որ բաժանել է իր բջջային ծրագրային հավելումը երկու մասի: Ավելի վաղ նույն կերպ էր վարվել Foursquare ծառայությունը՝ բաժանելով շարժական սարքերի համար նախատեսված իր հավելվածը Foursquare և Swarm ծրագրերի:
Facebook-ի օգտատերերն ամեն օր ուղարկում են ռեկորդային՝ 12 միլիարդ հաղորդագրություն:










