Սկսվել են ոսկե և պլատինե iPhone 6 սմարթֆոնների նախապատվերները
Brikk ընկերությունը սկսել է 24 կարատ ոսկուց պատրաստված iPhone 6 սմարթֆոնների նախապատվերները։ Թանկարժեք մետաղով պատված հեռախոսն արժե 4.500-8.795 դոլար, հայտնում է Газета.ru-ն։
Բացի ոսկե iPhone-ից, առաջարկվում է նաև պլատինե տարբերակը և ադամանդներով զարդարված մոդելներ։ Գնորդները կարող են պատվիրել նաև սև կամ սպիտակ սմարթֆոն՝ 24 կարատ դեղին կամ վարդագույն ոսկով պատված։
Պատվիրատուներին առաջարկվում է նաև հեռախոսի վրա Apple ընկերության նշանը զարդարել 1.08 կարատ ադամանդներով։ Լյուքսային սմարթֆոնների մոդելային շարքը հասանելի կլինի որոշ ժամանակ անց՝ iPhone 6-ի վաճառքի հանվելուց հետո։










