Սիբիրում առաջացած սև խոռոչի առեղծվածն ավելի է խորանում. տեղանքում ևս 2 նոր խոռոչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Վերջերս գիտնականների, հետազոտողների ու պարզապես հետաքրքրասեր մարդկանց ուշադրությունն ուղղվել էր ցրտաշունչ Սիբիրի կողմը, որտեղ անհայտ պատճառներով հսկայական սև խոռոչ է առաջացել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ նույն տեղանքում հայտնաբերվել է նմանատիպ ևս 2 նոր խոռոչ, որոնք իրենց տրամաչափով զգալի զիջում են «օրիգինալ» խոռոչին։

Բրիտանական պարբերականը նկատում է, որ նորահայտ խոռոչներն է՛լ ավելի բարդ են դարձնում դրանց շուրջ ստեղծված առեղծվածը, քանի որ ռուս գիտնականները չեն կարողանում խելամիտ բացատրություն տալ դրանց առաջացմանը։

Նոր խոռոչներից առաջինն ունի մոտ 15 մ տրամագիծ և 60-100 մ խորություն, իսկ մյուսը՝ 4 մ տրամագիծ։











