Նոր հեծանվի կոնցեպտ, որը հնարավոր կլինի կրել ուսապարկում (լուսանկարներ)

13:03 • 29.07.14

Մոռացե'ք անհարմար վիճակները, երբ հարկավոր է լինում մետրոյում մի կերպ հեծանիվ անցկացնել կամ կրել դրանք մեքենաների տանիքներին, գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով հարմարավետ նորույթ:

 

Kit Bike անվանումով հեծանիվը հնդիկ դիզայներների առաջարկն է: Ըստ աղբյուրի՝ այդ ծալովի հեծանիվը հնարավոր է անգամ ուսապարկում տեղավորել: Սա թերևս հեծանիվ փոխադրելու ամենակոմպակտ ձևն է:

 

Ալյումինե հեծանիվը կարելի է քանդել-հավաքել մոտ 10 րոպեում: Հեծանիվը բաղկացած է 21 մասից: Ընդ որում՝ խոսքը «լիարժեք» հեծանվի մասին է:

 

Այս տարի «ուսապարկի հեծանվի» կոնցեպտն արժանացել էր Red Dot 2014 Design Award-ին, որը տրվում է ամենատարբեր ոլորտների լավագույն դիզայներական առաջարկին: Խոսքն առայժմ կոնցեպտ մոդելի մասին է, որը Lucid Design-ը նկատի կունենա ապագայի համար:

 

GIF-պատկերների միջոցով կարելի է տեսնել հեծանվի ողջ կոմպակտությունը:

Kit Bike

Kit Bike

Նոր հեծանվի կոնցեպտ, որը հնարավոր կլինի կրել ուսապարկում (լուսանկարներ)