Եզակի և արտասովոր Ferrari-ն աճուրդի է հանվել 34 մլն դոլարով (տեսանյութ)

00:10 • 30.07.14

Իր տեսակով միակ Ferrari 365 P Berlinetta Speciale-ը (1966թ.) աճուրդի է հանվել Gooding & Company-ում, որը տեղի կունենա օգոստոսին: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են եզակի Ferrari-ի դիմաց 34 մլն դոլարից ոչ պակաս գումար ստանալ: Հազվադեպ համարվող ավտոմեքենայի նման բարձր գինը պայմանավորված է նրա առանձնահատկություններով՝ բացառիկ թափքով, երեքտղանի սրահով:

Այս մոդելը դարձել է Ferrari-ի՝ կենտրոնական շարժիչով առաջին ճանապարհային մեքենան:

 

365 P Berlinetta Speciale-ին շարժման մեջ է դնում 12 մխոցային V-աձև շարժիչն իր երեք Weber կարբյուրատորներով, 4.4 լիտր աշխատանքային ծավալով և 385 ձ/ու (7300 պտույտ / րոպե) շարժիչով:

 

Посмотреть изображение в Твиттере

 

Посмотреть изображение в Твиттере

 

Посмотреть изображение в Твиттере

 


 

Եզակի և արտասովոր Ferrari-ն աճուրդի է հանվել 34 մլն դոլարով (տեսանյութ)