Microsoft-ը կսկսի «Selfifon» թողարկել

00:21 • 30.07.14

Microsoft ընկերությունը նախատեսում է մոտ ժամանակներս Windows Phone 8.1 հարթակով նոր սմարթֆոններ թողարկել: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով The Verge-ին:


Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթվա սկզբին Microsoft-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ բջջային սարքավորումների արտադրության բաժնի ղեկավար Սթիվեն Էլոպը ներկայացրել է շուկա դուրս գալու համար արդեն պատրաստ 5-megapixel առջևի տեսախցիկով սմարթֆոնները:


Մինչ այժմ ո՛չ Nokia-ն, ո՛չ Microsoft-ը այդ հզորությամբ առաջնային տեսախցիկով սմարթֆոն չէին թողարկել: Հենց այդ առանձնահատկության շնորհիվ էլ Էլոպն ինքը այն «Selfifon» է անվանաել, ինչը նշանակում է, որ այն թույլ է տալիս սեփականատերերին՝ ավելի հարմարավետ դարձնել ինքնանկարի գործընթացը:


4.7-դյույմանոց էկրանով հագեցած «Superman» աշխատանքային անվամբ գաջեթը մշակվել է անցյալ տարի՝ Microsoft ընկերության կողմից գնված Nokia-ի մասնաճյուղում:

 

Microsoft-ը կսկսի «Selfifon» թողարկել