Գիտնականներն ապացուցել են հանրային տրանսպորտում անծանոթ մարդկանց զրույցների արդյունավետությունը

01:20 • 30.07.14

Հոգեբանները նկարագրել են հասարակական տրանսպորտում վարքագծի երկու գլխավոր չգրված կանոնի խախտումների դրական հետևանքները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Journal of Experimental Psychology ամսագրին:


Պարզվել է, որ «Մ՛ի խոսիր անծանոթների հետ» և «Մ՛ի նայիր նրանց աչքերին» սոցիալական նորմերին չհետևելը դրական արդյունք է տալիս:


Չիկագոյի ավտոբուսներում և գնացքներում անցկացված մի շարք ուսումնասիրությունների մասնակիցները հայտարարել են, որ ուղևորների հետ զրույցները անսպասելի հաճելի են եղել, և իրենք դրական զգացողություններ են ստացել:


Հետազոտության արդյունքները տպագրվել են Journal of Experimental Psychology ամսագրում:
 

Գիտնականներն ապացուցել են հանրային տրանսպորտում անծանոթ մարդկանց զրույցների արդյունավետությունը