ԱՄՆ-ում այժմ կարելի է անձնագրային ստուգում անցնել բջջային հավելվածի միջոցով
Android-ի և iOS-ի համար United Airlines ավիաընկերության նորացված հավելվածը թույլ է տալիս ոչ միայն գրանցվել թռիչքներին, այլև սքանավորել անձնագիրը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Engadget-ին:
Երբ օգտատերը գրանցվում է բջջային հավելվածի միջոցով թռիչքից մեկ օր առաջ, ապա հնարավորություն է ստանում սքանավորել իր անձնագիրը՝ օգտագործելով հեռախոսի ֆոտոխցիկը:
Junio ծառայությունը պետք է ստուգի փաստաթուղթը, որից հետո օգտատերը ստանում է իր նստեցման կտրոնը և հնարավորություն ստանում ինքնուրույն այն տպելու:
Այս ծառայությունը հասանելի չէ այն քաղաքացիների համար, ովքեր վիզայի կարիք ունեն:










