Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը`որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց

18:43 • 07.08.14

Բարսելոնայի բիոբժշկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը` որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց, որն իր աշխատանքն իրագործում է բջջային համակարգում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science Daily-ին: 

Գաղտնիք չէ, որ քաղցկեղի դեմ գործող բոլոր ստանդարտ դեղամիջոցները բուժումից հետո լուրջ հետևանքներ են թողնում և բացի այդ` քաղցկեղի բջիջները կարողանում են հարմարվել դրանց և երկարատև բուժման արդյունքում դիմադրողականություն են ձեռք բերում: 

Այդ տեսանկյունից մեղվաթույնից ստացված պեպտիդ կոչվող նյութը բավականին հեռանկարային զարգացում է ակնկալում: Նրա գործողության հետևանքով ոչնչացնում են կրծքագեղձի քաղցկեղի բջիջները: 

Պեպտիդը բջջային թաղանթում կտրվածք է ձևավորում, որի միջոցով ներխուժելով բջջային համակարգ ոչնչացնում է քաղցկեղածին բջջիջները՝ շրջանցելով առողջ հյուսվածքները անմիջական ազդեցություն է գործում ուռուցքների վրա: 

Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը`որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց