ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարս թռիչքներ իրականացնելու երկարաժամկետ ծրագիրը

23:59 • 07.08.14

Համաձայն «ԱՄՆ-ի ազգային տիեզերական ծառայության» ձևավորված նպատակների մասին փաստաթղթերի, որը հրապարակել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը,  ՆԱՍԱ-ն կսկսի պատրաստվել Մարսի առաքելությանը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ այդ նպատակով 2025թ.-ին ընդառաջ ՆԱՍԱ-ն պլանավորում է տիեզերական սարքավորումների միջոցով աստերոիդ գրավել և այն ուղեծիր հանել: Այդ աստերոիդը, ինչպես կարծում են մասնագետները, միջանկյալ բազա կլինի տիեզերագնացների՝ դեպի Մարս ճանապարհին, որտեղ ամերիկացիները պլանավորում են լինել 2030-ական թթ.-ին:


Նման նպատակների համար գործակալությունը պատրաստվում է կատարելագործել և ստեղծել նոր տիեզերանավեր:

Փորձագետների կարծիքով՝ ՆԱՍԱ-ն բավական փորձ է հավաքել Լուսնի և Մարսի տարածքն ուսումնասիրելու հարցում, ինչի շնորհիվ հնարավորություն ունի սկսել դեպի Կարմիր մոլորակ մարդու թռիչքները:


Այդպիսով Curiosity մարսագնացն ու նրա երկու նախորդները հավաքել են բավական տվյալներ տիեզերական ճանապարհորդությունների վտանգների մասին՝ ներառյալ ռադիացիան, մթնոլորտը և այլ հարցեր:

 

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարս թռիչքներ իրականացնելու երկարաժամկետ ծրագիրը