«Одноклассники»-ն անցել է ok.ru հասցեի
«Одноклассники» սոցիալական ցանցը տեղափոխվել է ok.ru հասցեի, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով սոցցանցի մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկուն:
Ok.ru հասցեն կդառնա հիմնականը և կնշվի որոնողական համակարգերում հարցումների ժամանակ: Ընդ որում՝ odnoklassniki.ru կայքը կշարունակի աշխատել: Նոր հասցեն ОК-ն կդարձնի սոցցանցի պաշտոնական բրենդը:
«Այժմ «Одноклассники»-ն «ОК»-ն է: Կարճ, հստակ և հարմար անուն, որը մենք արդեն բավական երկար ժամանակ սկսել ենք աստիճանաբար կիրառել: Այժմ «ОК»-ը ներկայացնում ենք պաշտոնապես»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դիզայներ Քարիմ Ռաշիդը ձևավորել է «Одноклассники»-ի գլխավոր էջը: Մոտ ժամանակներս օգտատերերը կկարողանան ընտրել իրենց էջում հորինված թեմաներից մեկը:
«Одноклассники» սոցիալական ցանցը Mail.ru Group-ի նախագիծն է, դրա ամենօրյա լսարանը կազմում է 42 միլիոն օգտատեր:










