Windows 9-ը կարող է անվճար դառնալ օպերացիոն համակարգի հին տարբերակներից օգտվողների համար

12:37 • 07.08.14

Windows 9-ը կարող է անվճար դառնալ այս օպերացիոն համակարգի նախկին տարբերակներից օգտվողների համար, այդ թվում նաև Windows XP ծրագրի օգտատերերի համար, որն այլևս չի սպասարկվում, նշում է gazeta.ru-ն:

 

Այս քայլը կօգնի Microsoft-ին հետ չմնալ Apple ընկերությունից և դեպի նոր տարբերակը գրավել պահպանողական օգտատերերին, որոնք նախընտրում են օգտվել ծրագրի նախկին տարբերակներից:

 

Մասնագետները նշում են, որ որքան շատ հաճախորդներ ունենա Microsoft ընկերությունը, այնքան ավելի կկարողանա դիմակայել շուկայում մրցակցությանը և պահպանել իր դիրքերը:

 

Հիշեցնենք նաև, որ այս տարի Windows 8 օպերացիոն համակարգի համար նախատեսված էր Windows 8.1 թարմացումների փաթեթը, որն անվճար կարող է ներբեռնել ցանկացած Windows 8-ի օգտատեր:  

 

Windows 9-ը կարող է անվճար դառնալ օպերացիոն համակարգի հին տարբերակներից օգտվողների համար