Հսկայական բադը կարող է Եվրոպայում այլընտրանքային էներգիայի աղբյուր դառնալ (լուսանկարներ)
Համցանցում հրապարակվել է հսկայական լողացող բադի կոնցեպտը, որը Կոպենհագենում հոսանք ապահովելու նպատակով պետք է արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածի: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Ամբողջովին արեգակնային վահանակներով ծածկված հսկա բադի կառուցման գաղափարը կարող է տարօրինակ թվալ, սակայն դիզայներներից և ինժեներներից բաղկացած խումբն արդեն լրջորեն աշխատում է այդ ծրագրի վրա:
12 հարկանի շենքի բարձրության հասնող բադն առաջարկվել է կառուցել Կոպենհագենի նավահանգիստներից մեկում: Եթե ամեն ինչ պլանավորման համաձայն ընթանա, արդեն 2025 թվականին քաղաքն ամբողջությամբ կանկախանա ավանդական ածխածնային էներգիայի աղբյուրներից:
Designboom բլոգի համաձայն՝ շինությունը հնարավոր կլինի ընդլայնել կամ փոքրացնել՝ ըստ պահանջարկի: 40 մետրանոց բադը հոսանք կմատակարարի խոշորագույն քաղաքներից մեկին, 20 մետրանոցը՝ ինչ որ շրջանի կամ գյուղի:














