Bugatti-ն միանում է արագության ռեկորդի համար մղվող ճակատամարտին`Veyron-ն իր նշաձողը բարձրացնում է մինչև 460 կմ/ժ (լուսանկարներ)
Volkswagen-ը իր Bugatti Veyron սուպերքարի նոր տարբերակի թողարկմանն է պատրաստվում, որը Venom F5-ի հետ համատեղ կմիանա արագության նորացված ռեկորդին: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով բրիտանական Autocar-ին:
Bugatti Veyron սուպերքարի արագության մոտավոր նշաձողը նույնն է, ինչ ամերիկյան սուպերքարինը՝ 460 կմ/ժ: Ճակատամարտը խոստանում է թեժ լինել:
Նախագծի առաջընթացի մասին պատմել է Bugatti ապրանքանիշին պատկանող Volkswagen Group ընկերության նախագծման բաժնի ղեկավար Վալտեր դա Սիլվան:
«Մենք տքնաջան աշխատում ենք նոր Bugatti-ի զարգացման ուղղությամբ: Ես չեմ կարող ավելի հստակ բան ասել, սակայն 2015 թ.-ի վերջին կամ 2016թ.-ի սկզբին բոլորը կտեսնեն մեր նոր մոդելը»:














