Facebook-ը սկանավորում է բոլոր ներբեռնված լուսանկարները
Facebook-ը, ինչպես և Microsoft-ն ու Google-ը, ինդեքսավորում է երեխաների մասնակցությամբ բաց լուսանկարները: Այս մասին հաղորդում է Business Insider-ը՝ ընկերության ներկայացուցիչների հղումով:
Լուսանկարները սկանավորվում են Facebook կամ Instagram ներբեռնման պահին՝ Microsoft –ի հատուկ ալգորիթմի օգնությամբ:
«Մենք օգտագործում ենք PhotoDNA տեխնոլոգիան, որպեսզի ստուգենք յուրաքանչյուր նկար, որը ներբեռնվում է մեր կայքեր: Եթե պատկերում հայտնաբերվում են անընդունելի բաներ, երեխաների հետ դաժան վերաբերմունք, ապա այն ջնջվում է, արգելափակվում, իսկ տեղեկատվությունն ուղարկվում է անհետ կորած երեխաների հարցերով ազգային կենտրոն»,-հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչը:
Facebook-ն, առհասարակ, արգելում է պոռնոգրաֆիկ և ցանկացած այլ սեռական բնույթի նյութերի ներբեռնումը, որոնք կապ ունեն անչափահասների հետ, և սահմանափակում է մերկ մարմինների ցուցադրությունը:










