Գազավորված ըմպելիքն ընդամենը 30 վայրկյանում վնասում է ատամների էմալը

23:18 • 08.08.14

Մի քանի կում գազավորված ընպելիքը երեխաների մոտ ատամների հետ կապված բացասական հետևանքների է հանգեցնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Repor-ին:


Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի ատամնաբույժների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր թթվայնությամբ զովացուցիչ մրգային հյութերը, գազավորված, սպորտային և այլ ըմպելիքները «եռակի սպառնալիք» են ատամի էմալի համար:


Ատամի էմալին հասցվելիք վնասը տեղի է ունենում առաջին 30 վայրկյանի ընթացքում, երբ բարձր թթվայնություն ունեցող նյութը սկսում է շփման մեջ մտնել էմալի հետ:
 

Գազավորված ըմպելիքն ընդամենը 30 վայրկյանում վնասում է ատամների էմալը