Ռուսաստանի հանրային վայրերում այսուհետ Wi-Fi-ին կարելի է միանալ միայն անձնագիր ներկայացնելու դեպքում

09:55 • 08.08.14

Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող հանրային վայրերում Wi-Fi-ին այսուհետ կարելի է միանալ միայն անձնագիր ներկայացնելու դեպքում, գրում է Lenta.ru-ն:

 

Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված կառավարական նոր որոշման մեջ, որը ստորագրվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից: 

 

Համաձայն որոշման՝ ռեստորաններում, մետրոյում, զբոսայգիներում և այլ հանրային վայրերում համացանցին անանուն հասանելիությունն արգելվում է։ Հասանելիություն կտրվի միայն նրանց, ովքեր անձնագիր կներկայացնեն։

 

Ռուսաստանի հանրային վայրերում այսուհետ Wi-Fi-ին կարելի է միանալ միայն անձնագիր ներկայացնելու դեպքում