Ուսումնասիրության է ենթարկվել Արևի վաղ շրջանի նախապատմությունը

00:11 • 09.08.14

Ավստրալիայի, ԱՄՆ-ի Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Հունգարիայի և Բելգիայի աստղաֆիզիկոսները ուսումնասիրել են Արևի վաղ շրջանի նախապատմությունը՝ արդյունքները հրապարակելով Science գիտական ամսագրում:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ տեղեկատվության կարճ բովանդակությանը կարելի է ծանոթանալ Մելբուրնի Մոնաշա համալսարանի կայք էջում:


Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հանգեցրել են նրան, որ ոսկու, արծաթի և պլատինի 1%-ը հայտնվել է արեգակնային համակարգում՝ նախքան լույսի ձևավորումը: Ֆիզիկոսները կարծում են, որ նման տարրերը մեր համակարգում են հայտնվել արևից մոտ 100 մլն տարի առաջ:


Գիտնակաների կարծիքով՝ լույսի հայտնվելուց քիչ ավելի վաղ՝ 30 մլն տարի առաջ, ի հայտ է եկել կապարի և հազվագյուտ հողային տարրերի մեկ տոկոսը, որոնք այսօր կիրառելի են ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի բնագավառում:


 

Ուսումնասիրության է ենթարկվել Արևի վաղ շրջանի նախապատմությունը