Բնակլիմայական անոմալիաները նպաստում են վտանգավոր վարակների տարածմանը

01:20 • 09.08.14

Գւտնականները փաստում են, որ զարգացող երկրներում տարածված հիվանդությունները եղանակային փոփոխությունների և տեղումների նոր սխեմայի հետևանքով կսկսեն տարածվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science Daily-ին:


Օրինակ՝ ջրի միջոցով փոխանցվող Բուրուլյան խոցի վարակը սպառնում է հազարավոր մարդկանց: Վարակի ծանր դեպքերը ավարտվում են մահվան ելքով, քանի որ այն շատ լուրջ բակտերիալ վարակ է, որի հետևանքով մաշկի վրա խոցեր և հյուսվածքների նեկրոզ է առաջացնում:

 

Փորձագետների կարծիքով՝ բնակլիմայական անոմալիաների տվյալների վրա հիմնվելով՝ կարող ենք կանխատեսել վտանգավոր վարակների տարածումը: Հայտնի է, որ եղանակային տատանումները ազդում են նաև մալարիայի տարածման աշխարհագրության վրա:

 

Բնակլիմայական անոմալիաները նպաստում են վտանգավոր վարակների տարածմանը