Աստղագետները Սատուրնի արբանյակի վրա մեռյալ ծով են հայտնաբերել

00:44 • 09.08.14

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ Սատուրն մոլորակի ամենամեծ արբանյակի՝ Տիտանի վրա կա Երկրային Մեռյալ ծովի անալոգային տարբերակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Գիտնականների կարծիքով՝ այլմոլորակային ծովն ածխաջրածիններից՝ բենզոլից և էթանից է բաղկացած: Բացի այդ, Տիտանի վրա կան նաև ծովեր, գետեր, լճեր, ամպեր, ըստ այդմ՝ տեղումներ էլ են լինում, սակայն դրանք ոչ թե ջրից, այլ՝ ածխաջրածիններից են կազմված, այդ իսկ պատճառով նույնիսկ չափազանց ցածր ջերմաստիճանի պարագայում դրանք հեղուկ վիճակում են մնում:


 

Աստղագետները Սատուրնի արբանյակի վրա մեռյալ ծով են հայտնաբերել