Լուսինն այս գիշեր ամենամոտը գտնվի Երկրին (տեսանյութ)

16:45 • 10.08.14

Այս գիշեր Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան հետևել բացառիկ և շատ գեղեցիկ աստղագիտական մի երևույթի՝ «գերլուսին» ասվածին: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն՝ հղում կատարելով «Россия 24»-ին:  

Երկիր մոլորակի արբանյակն այս գիշեր ամենամոտը կլինի մեր մոլորակին, ինչի հետևանքով լուսինը սովորականից 14%-ով ավելի մոտ և 30%-ով ավելի լուսավոր կերևա: Ընդ որում արբանյակի գույնն այս գիշեր սովորականի նման սպիտակ չի լինի, այլ կարմիր երանգ կստանա: 

Ավելի վաղ՝ հուլիսի կեսերին ԶԼՄ-ները հայտնել են, որ Երկրին «գերլուսնային» երևույթ է սպասվում, սակայն այն ժամանակ գիտնականները հերքել են այդ փաստը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս անգամ այդ երևույթն առավել արտահայտիչ կլինի Մոսկվայում:

 

Լուսինն այս գիշեր ամենամոտը գտնվի Երկրին (տեսանյութ)