Հնչեղ երաժշտությունը մարդկանց ինքնավստահություն է հաղորդում
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուժգին «բասերով» երաժշտության ունկնդրումը օգնում է մարդկանց իրենց ավելի ուժեղ զգալ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Business Standard-ին:
Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները նկատել են, որ մարզիկները մրցութային հանդիպումներից առաջ հաճախ են երաժշտություն լսում: Նրանք ենթադրել են, որ երաժշտությունը դրական լիցքեր է հաղորդում և հաղթանակի է տրամադրում:
Գիտնականները ցանկանալով պարզել այդ հարցը՝ 31 կատարում են առանձնացրել, որոնց մեջ որպես ավելի «հզոր» ներառվել են՝ Queen-ի «We Will Rock You» և 2 Unlimited-ի «Get Ready for This», իսկ ավելի «թույլ»՝ Fatboy Slim-ի «Because We Can» և Baha Men-ի «Who Let the Dogs Out» երգերը:
Այնուհետև գիտնակաները գնահատել են թե ինչպես են դրանք ազդել մարդկանց հոգեվիճակի վրա: Պարզվել է, որ առաջին դեպքում մարդկանց մոտ ենթագիտակցորեն ուժի զգացողություններ է արթնացել:










