Կաթվածը հնարավոր կլինի բուժել ցողունային բջիջների օգնությամբ
Վթարների հետևանքով կաթվածահար եղած մարդիկ կարող են կրկին ակտիվ կյանքի վերադարձի հույս ունենալ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն։
Աղբյուրը գրում է, որ Քեմբրիջի համալսարանի գիտնականների փորձերը ցույց են տվել, որ ուղնուղեղ ներարկված ցողունային բջիջները 3 ամիս անց վերականգնել են հիվանդության արդյունքում կորցրած նյարդային բջիջները:
Այս բացահայտումը բջջային բժշկության ոլորտում բեկումնային է համարվում, սակայն տարիներ կպահանջվեն, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս բուժման տարբերակի գլխավոր վտանգը ստացված բջիջների՝ քաղցկեղի բջիջների հնարավոր վերածման վտանգն է:










