Հնդկաստանում նոր տեսակի մանգո են աճեցրել՝ առանց կորիզի

17:31 • 10.08.14

Գրեթե երեք տարի տևած ուսումնասիրություններից հետո Հնդկաստանի Բիհար ագրարային համալսարանի գիտնականներին հաջողվել է առանց թելքավոր միջուկի մանգո ստեղծել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելոմ Kedem-ին: 

«Մենք մանգոյի Ռանտա և Ալֆոնս տեսակների պատվաստման արդյունքում մանգոյի առանց կորիզի մի քանի նոր տեսակներ ենք ստացել»,-նշել է մասնագետներից մեկը: Նոր Սինդխու անունը ստացած պտուղը 200 գրամ է կշռում:

Գիտնականների խոսքով՝ մանգոյի նոր տեսակը ավել քաղցր համ և յուրահատուկ բուրմունք ունի, սակայն սովորական մանգոյից տարբերվում է կորիզի բացակայությամբ: Մանգոյի նոր տեսակը դեռևս վաճառքի չի հանվել:
 

Հնդկաստանում նոր տեսակի մանգո են աճեցրել՝ առանց կորիզի