Թուրքիայի ափերին հայտնաբերվել է երկգլխանի դելֆին
10:06 • 11.08.14
Ջրային հոսանքը երկգլխանի դելֆինի մարմինը հասցրել է Իզմիրի ափերից մեկը, հայտնում է Daily Mail-ը: Այն ունի երկու գլուխ և մեկ պոչ՝ միավորված մեկ մարմնում:
Ենթադրվում է, որ դելֆինը ձագուկ է եղել՝ ընդամենը 12 ամսական: Ոստիկանությանն ահազանգ է տվել Թուղրուլ Մեթինը, ով մարմնամարզության ուսուցիչ է:
Դելֆինի մարմնի երկարությունը 90 սմ է: 
Placeholder










