Ավստրալիայում թունավոր մեդուզայի նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկար)
Ահռելի և չափազանց թունավոր մեդուզա է հայտնաբերվել Արևմտյան Ավստրալիայի հյուսիս- արևմտյան ափին, հայտնում է The Guardian-ը: Նա ապշեցրել է գիտնականներին, քանի որ պարզվել է, որ չունի շոշափուկներ:
«Հսկա Քիսինջիան» Իրուկանջի մեդուզաների տեսակին է պատկանում և հայտնաբերվել է գիտնական Լիզա-անն Ջըրշուինի կողմից:
Սովորաբար, Իրուկանջի մեդուզան մարդու եղունգի չափ է, իսկ հսկա Քիսինջիան բազկի չափ է, որից գիտնականները հետևություն են արել, որ նրա խայթոցից Իրուկանջիի մահացու սինդրոմ կառաջանա: Այդ սինդրոմը կարող է առաջացնել ցավ, սրտխառնոց, փսխում և ծանր դեպքերում սրտի կաթված և սրտի կանգ:
Մեդուզաներն ունենում են շոշափուկներ, դրանց օգնությամբ են նրանք սնվում, այդտեղ էլ նրանց թույնարտադրող բջիջներն են կենտրոնացած: Անձինք, ովքեր նկարահանել են մեդուզային, հնարավոր է՝ չեն նկատել նրա շոշափուկները: Գիտնականը հայտնել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրություններ անցկացնել:











