Սաուդյան Արաբիայում երիտասարդի քթից ատամ են հեռացրել
Սաուդյան Արաբիայում բժիշկները 22-ամյա երիտասարդի քթից ատամ են հեռացրել, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Al Arabiya լրատվական կայքին:
Հաղորդվում է, որ վերջին 3 տարիների ընթացքում հիվանդը տառապել է քթի արնահոսություններից: Անդադար ցավից դրդված` նա դիմել է բժիշկներին:
Ռենտգեն անելուց հետո բժիշկները տեսել են, որ նրա քթում ատամի նմանվող կլորավուն գոյացություն կա: Վիրահատությունը տևել է ընդամենը 2 ժամ: Այս դեպքի մասին Բժշկական դեպքերի հաշվետվությունների ամերիկյան ամսագրում (American Journal of Medical Case Reports) գիտական հոդված է տպագրվել:










