Բանանը և կարտոֆիլը ակտիվ մսակերներին կպաշտպանեն քաղցկեղի առաջացման ռիսկից

00:53 • 12.08.14

Հայտնի է, որ սև միսը մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն կայուն օսլան օգնում է պաշտպանել օրգանիզմը՝ բարձրացնում է վտանգավոր գենետիկ փոփոխություններին ճնշող միացությունների մակարդակը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով New Scientist-ին:


Ֆլինդերսի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մսի ակտիվ օգտագործման ժամանակ 4 շաբաթվա ընթացքում աճել է գեների ակտիվությունը կանխող мРНК մոլեկուլների մակարդակը:


Խոսքը miR17-92 և miR21-ի մասին է, որոնք սերտորեն կապված են քաղցկեղի գոյատևման և աճի հետ: 4 շաբաթ անց կամավորներին մսի հետ նաև օսլա են տվել՝ բանանի և կարտոֆիլի տեսքով, ինչն օգնել է նվազեցնել miR17-92-ի կոնցենտրացիան, իսկ miR21-ի վրա օսլան բացարձակապես չի ազդել:
 

Բանանը և կարտոֆիլը ակտիվ մսակերներին կպաշտպանեն քաղցկեղի առաջացման ռիսկից