ԱԻՆ-ում ներկայում աշխատում է հաշմանդամություն ունեցող շուրջ 30 անձ. Արմեն Ալավերդյան

22:02 • 15.08.14

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԻՆ-ում ներկայում աշխատում է հաշմանդամություն ունեցող շուրջ 30 անձ։


Նա նշեց, որ նույնիսկ վերելակն է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցվել։ «Նրանք ԱԻՆ-ում հավասար հիմունքներով են աշխատում։ Նրանց համար ստեղծված են այն պայմաններ, որոնք թույլ են տալիս լիարժեք աշխատող լինել։ Ուրախալի լուր է, որ արդեն նաև մարզերում է սկսվել այդ գործընթացը, Լոռու մարզում ԱԻՆ-ի մասնաշենքում արդեն աշխատողներ կան»,-ասաց նա։

 

Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ ԱԻՆ-ը պետական կառույցներից միակն է, որ այդքան հաշմանդամ աշխատող ունի։ «Մենք շատ էինք հորդորում, որ այդ օրինակը վարակիչ դառնա նաև այլ պետական մարմիններում։ Հսկայական ռեսուրսներ ունենք՝ ընդգրկելու ո´չ միայն սայլակ օգտագործող, այլև՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Եթե նույնիսկ պետական կառույցը պայմաններ ստեղծելու՝ թեքահարթակներ, սանհանգույցներ կառուցելու հնարավորություն չունի, ապա կարող է աշխատանքում ներառել այլ տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց, պարզապես քաղաքական կամք է պետք»,-ասաց նա։