Կալիֆորնիայում երեխաներին World of Warcraft խաղի պատճառով մոռացած ծնողներին 3-5 տարվա ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքում բնակվող ամուսնական զույգը խաղամոլության արդյունքում ծնողական պարտականությունների ձախողման հետևանքով 3-5 տարի ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով abc13.com-ին:
Ամերիկացի ամուսնական զույգը մի քանի օր շարունակ համակարգչային World of Warcraft խաղով է տարված եղել, իսկ նրանց 5 և 10 տարեկան դուստրերը անխնամ և փնթի վիճակում քաղցած են մնացել օրեր շարունակ:
Դատարանի որոշմամբ 41-ամյա Լեսթեր Խուֆմիրը ճաղերի ետևում 5 տարի կանցկացնի, իսկ նրա տարեկից կինը՝ Պետրա Խուֆմիրը, 3 տարի և 4 ամիս:










