Էբոլայի վիրուսը հնարավոր կլինի վերահսկողության տակ առնել կես տարուց. «Բժիշկներ առանց սահմանների»

19:17 • 15.08.14

Արևմտյան Աֆրիկայում պայթած Էբոլայի վիրուսի տարածումը վերահսկողության տակ առնելու համար առնվազն կես տարի ժամնակ կպահանջվի: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունը:

Հայտնի հասարակական կազմակերպությունն ընդունել է, որ ներկայում իրավիճակը միայն սրվում է՝ գերազանցելով դրան դիմակայելու բժիշկների հնարավորությունները:

 

Ըստ կազմակերպության՝ վիրուսի վերահսկման հարցում հիմնական ուշադրությունը պետք է դարձվի Լիբերիային, որտեղ միայն երկու օրում վիրուսի փոխանցման 71 դեպք է գրանցվել, 32 հոգի մահացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերից ի վեր Գվինեայում, Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում  1069 մարդ դարձել է այդ վիրուսի զոհը: