Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում օգոստոսի16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:

Երևանում օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 15.30C (1987թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C










